Ներկայացվել է Raspberry Pi 3 մինի համակարգիչը` համալրված Wi-Fi-ով ու Bluetooth-ով (տեսանյութ)

17:28 • 29.02.16

Raspberry Pi Foundation-ը նշել է իր Raspberry Pi Model B համակարգչի ստեղծման 4-ամյակը` այս կապակցությամբ ներկայացնելով սարքի նոր` Raspberry Pi 3 մինի տարբերակը:

 

Ինչպես նշում է theverge.com կայքը, արդեն վաճառքի հանված նորույթն աչքի է ընկնում իր գերկոմպակտ չափով, ցածր գնով (35 դոլար), ինչպես նաև՝ ներկառուցված Wi- Fi և Bluetooth կապերով: Սարքը համալրված է 64 բիթանոց ARM Cortex-A53 պրոցեսորով և 1 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ:
 

«Wi- Fi-ն ու Bluetooth-ն այն մոդուլներն են, որոնց մասին մեր օգտատերերը խնդրում էին բավական տևական ժամանակ»,-նշել է ընկերության գործադիր տնօրեն Իբեն Ափթոնը։


 

 

Ներկայացվել է Raspberry Pi 3 մինի համակարգիչը` համալրված Wi-Fi-ով ու Bluetooth-ով (տեսանյութ)