Լեոնարդո Դի Կապրիոյի «Օսկարը» ռեկորդ է սահմանել Twitter-ում

17:34 • 29.02.16

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նոր ռեկորդ է սահմանել Twitter-ում։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նրան «Օսկար» է շնորհվել` «Փրկվածը» ֆիլմում տղամարդու գլխավոր դերի համար, օգտատերերը մեկ րոպեում ավելի քան 440 հազար թվիթ են արել։

 

Նախորդ ռեկորդը պատկանում էր հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսին, որը 2014 թվականի արարողության ժամանակ սելֆի է արել հայտնիների հետ (նրանց թվում էին Անջելինա Ջոլին, Բրեդլի Կուպերը, Ջենիֆեր Լոուրենսը)։ Նրա հաշվում տեղադրված լուսանկարը քննարկել են րոպեում 225.000 թվիթներով։

 

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը, որի ընթացքում իր առաջին «Օսկարն» է ստացել 41-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն։

Լեոնարդո Դի Կապրիոյի «Օսկարը» ռեկորդ է սահմանել Twitter-ում