Think Different. Apple-ն ընդլայնել է իր լեգենդար կարգախոսի արտոնագիրը
Apple ընկերությունը ընդլայնել է Think Different արտահայտության արտոնագիրը: Այժմ այն տարածվում է նաև Apple Watch, iPad արտադրանքների, Siri, Apple Pay, Apple Pencil ծառայությունների, խաղերի, ինչպես նաև մի շարք այլ արտադրանքների վրա:
Ինչպես տեղեկացնում է Mac Rumors պորտալը` ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը 2009-ից ի վեր առաջին անգամ է փոխում ապրանքային նշանի կիրառման կանոնները: Այն ժամանակ կարգախոսի արտոնագիրը տարածվել էր iPod-ի վրա:
Think Different («Մտածիր այլ կերպ») կարգախոսն առաջի անգամ հայտնվել է Սթիվ Ջոբսի գովազդային տեսանյութում 1997-ին: Այն կոչված էր ընդգծելու Macintosh-ի առավելությունը IBM-ի համակարգիչների նկատմամբ:










