Դատարանը թույլ չի տվել ԱՄՆ-ի իշխանություններին կոտրել հանցագործի iPhone սմարթֆոնը

09:38 • 01.03.16

Նյու Յորքի բրուքլինյան դատարանը մերժել է ԱՄՆ Արդարադատության նախարարության միջնորդությունը, որը կապված է եղել հանցագործի iPhone սմարթֆոնը կոտրելու հետ։

 

Սարքավորումն իրեղեն ապացույց է թմրանյութերի մասին գործում, գրում է Deutsche Welle-ն:

 

Ամերիկյան իշխանությունները 2015թ. հոկտեմբերից փորձում էին դատական կարգով ստանալ հանցագործի սմարթֆոնում պահվող տեղեկության հասանելիությունը։

 

Փետրվարի 16-ին Կալիֆոռնիայի դատարանը պարտավորեցրել էր Apple-ին օգնել քննիչներին ստանալ Սայեդ Ֆարուքի սմարթֆոնի տվյալների հասանելիությունը: Վերջինս սպանություն էր իրականացրել Սան Բերնարդինոյում` հաշմանդամների կենտրոնում:

 

Apple ընկերությանը խնդրել էին հնարավորություն տալ անջատել iPhone-ի արգելափակման մեխանիզմը, որն ավտոմատ կերպով գործում է մի քանի անհաջող փորձերից հետո: Ընկերությունը հրաժարվել էր անել դա, և դատարանում այդ որոշումը վիճարկելու մտադրություն էր հայտնել:

Apple-ի դիրքորոշմանն աջակցել էին Google, Twitter, Facebook և WhatsApp ընկերությունները։
 

Դատարանը թույլ չի տվել ԱՄՆ-ի իշխանություններին կոտրել հանցագործի iPhone սմարթֆոնը