Audi-ն Ժնևում ներկայացրել է ամենափոքր քրոսովերը

19:06 • 01.03.16

Audi ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է Q2 կոմպակտ քրոսովերը, որը կդառնա գերմանական ավտոարտադրողի  ամենափոքր արտաճանապարհայինը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` Audi Q2-ը կառուցել են Volkswagen կոնցեռնի MQB մոդուլային հարթակի հիման վրա: Քրոսովերի երկարությունը կազմում է 4.19 մետր, որը 19.5 սմ-ով ավելի կարճ է Audi Q3 մոդելից, իսկ զանգվածը` 1205 կգ: Բեռնախցիկի տարողունակությունը կազմում է 405 լիտր:

Audi Q2-ի բազային շարժիչը կլինի 116 ձիաուժ զարգացնող, 1 լիտր ծավալով դիզելային ագրեգատը Քրոսովերը կարող են առաջարկել նաև 1.4 լիտր ծավալով 4 մխոցային տուրբո շարժիչով, որի հզորությունը կկազմի 190 ձիաուժ:

Audi Q2 մոդելը կարտադրվի Ինգոլշտադտի գործարանում: Կոմպակտ քրոսովերը եվրոպական շուկայում կհայտնվի 2016-ի օգոստոսին: 
 

Audi-ն Ժնևում ներկայացրել է ամենափոքր քրոսովերը