Անգլիայում սքանավորել են Շեքսպիրի գերեզմանը

11:47 • 01.03.16

Անգլիական Էյվոնի Սթրաթֆորդ քաղաքում իրականացվել է գրող, դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի գերեզմանի սքանավորումը՝ ռադարի օգնությամբ, հայտնում է BBC-ն։

 

Աղբյուրի տվյալներով` քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում գտնվող Շեքսպիրի գերեզմանը երբեք չի բացվել, սակայն իրականացվել է սքանավորում` այն ուսումնասիրելու համար: Արդյունքները կհրապարակվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:

 

Շեքսպիրի գերեզմանի հարևանությամբ կան նաև 4 այլ գերեզմաններ, որոնցում հանգչում են գրողի ընտանիքի անդամները` կինը` Էնը, դուստրը` Սյուզանը, փեսան` Ջոն Հոլը, և Էլիզաբեթ թոռնուհու առաջին ամուսին Թոմաս Նեշը:

 

Գոյություն ունեն չապացուցված վարկածներ, օրինակ, որ գերեզմանների տակ կարող է լինել ընտանեկան նկուղ, կամ որ դրամատուրգի գերեզմանն ընդհանրապես դատարկ է: Ամեն դեպքում, սքանավորման արդյունքները կբացահայտեն գաղտնիքը:

 

Ուսումնասիրությունների անցկացումը նվիրված է Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին։
 

Անգլիայում սքանավորել են Շեքսպիրի գերեզմանը