Մոնակոյում կներկայացվի առաջին թռչող տախտակը (տեսանյութ)
Այս տարի էքսկլյուզիվ մեքենաների և աքսեսուարների Top Marques սրահում ներկայացվելու է առաջին «թռչող տախտակը»։
Ինչպես հայտնում է Euromag-ը` Top Marques սրահը կանցկացվի ապրիլի 15-17 Մոնակոյի թագավորությունում:
Անցյալ տարի Մոնակոյում ներկայացվել էր առաջին թռչող մեքենան: Այս անգամ կներկայացվի Arcaboard նորույթը, որը անոնսի համաձայն` կցուցադրվի ապրիլի 14-ին:
Նշվում է, որ բացի այն տեսնելուց, հնարավոր է գնել հենց ցուցադրման սրահում` 13 600 եվրոյով:










