Գերմանիայում դատարանը տուգանել է Facebook ընկերությանը` օգտատերերի իրավունքները խախտելու համար

09:31 • 01.03.16

Բեռլինյան դատարանը տուգանել է Facebook ընկերությանը 100.000 եվրոյով` հրապարակված տվյալների օգտագործման մասին օգտատերերին պատշաճ կերպով չտեղեկացնելու համար։ Այդ մասին հայտնում է Գերմանիայի սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնների դաշնային միավորումը (VZBV), որն ավելի վաղ բողոք էր ներկայացրել ընդդեմ ամերիկյան ընկերության:

 

Facebook-ն ունի 2 շաբաթ դատարանի վճիռը բողոքարկելու համար, փոխանցում է Deutsche Welle-ն:

 

Գերմանական դատարանի 2012թ. որոշման մեջ ասվում էր, որ ընկերության իրավունքներում չեն ներառվում բավականաչափ հստակ բացատրություններ այն մասին` որքանով է Facebook-ն իրավասու օգտվել տվյալներից, որոնք տեղադրված են օգտատերերի էջերում, մասնավորապես` նրանց լուսանկարները և տեսագրությունները:

 

Ընկերությունը փոխել է կանոնները, սակայն դատարանը համարել է, որ խախտումները չեն հեռացվել:

 

Գերմանիայում դատարանը տուգանել է Facebook ընկերությանը` օգտատերերի իրավունքները խախտելու համար