Գործարկվել է Google-ի Kiddle մանկական որոնողական համակարգը

23:26 • 01.03.16

Google-ը թողարկել է երեխաների համար նախատեսված հատուկ Kiddle.co որոնողական համակարգը, որը կբացառի երեխաների համար ոչ պատշաճ կայքերի հղումների հայտնաբերումը:

Ինչպես գրում է AdMe.ru-ն` Kiddle ծառայությունը թույլ կտա չհետևել երեխաների ինտերնետային որոնումներին, եթե վերջիններս օգվեն նորաստեղծ համակարգով: Այն ունի գրեթե նույն տեսքը, սակայն սպիտակ ֆոնի փոխարեն ռոբոտային թեմա է ընտրված:

Ընկերությունից նշել են, որ փորձարկման ժամանակ  մի քանի անհարիր արտահայտություններ են գրել որոնման տողում` տեսնելու, թե ինչ կլինի, եթե երեխաները փորձեն նման բան որոնել: Այդ դեպքում հայտնվում է բարկացած ռոբոտը, որին դուր չեն եկել գրված արտահայտությունները:

Նշվում է, որ որևէ հայտնի մարդու մասին տեղեկություն որոնելիս Kiddle-ը ցույց կտա միայն պատշաճ նկարներն ու տեղեկությունները:
 

 


 

Գործարկվել է Google-ի Kiddle մանկական որոնողական համակարգը