Centenario. Lamborghini-ն ներկայացրել է 40 օրինակով թողարկված հոբելյանական սուպերաքարը (լուսանկարներ)

23:02 • 01.03.16

Lamborghini ընկերությունը Ժնևում ներկայացրել է Centenario LP770-4 սուպերքարը` կառուցված իտալական ավտոարտադրողի հիմնադիր Ֆեռուչո Լամբորգինիի 100-ամյա հոբելյանի պատվին:  

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` մեքենան  զինվել է Lamborghini-ի երբևէ արտադրած ամենահզոր շարժիչով` 12 մխոցային, 6.5 լիտր ծավալով V-աձև շարժիչով, որը 770 ձիաուժ հզորություն է զարգացնում:

100 կմ/ժամ արագությունը Lamborghini Centenario-ն զարգացնում է 2.8 վայրկյանում, 300 կմ/ժամ-ը` 23.5 վայրկյանում: Առավելագույն արագությունը գերազանցում է 350 կմ/ժամ-ը: Կուպեն կշռում է 1520 կգ:

Մոդելը թողարկվելու է  40 օրինակով` 20 կուպե, 20 ռոդսթեր տարբերակով: Մեքենայի գինն սկսվում է 1.75 մլն եվրոյից: Բոլոր նմուշներն արդեն վաճառվել են:


 

 

Centenario. Lamborghini-ն ներկայացրել է 40 օրինակով թողարկված հոբելյանական սուպերաքարը (լուսանկարներ)