ՆԱՍԱ-ն ու Lockheed Martin-ը գերձայնային ինքնաթիռ են ստեղծում, որը կաշխատի էլեկտրական շարժիչներով

13:41 • 01.03.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, ամերիկյան ավիատիեզերական Lockheed Martin ընկերության հետ անցել է X-Plane գերձայնային ինքնաթիռի ստեղծմանը։ Այդ մասին հաղորդվում է գործակալության կայքում, գրում է lenta.ru-ն:

 

Նոր ինքնաթիռը պետք է պատասխանի բնապահպանական անվտանգության պահանջներին, տեղաշարժվի հնարավորինս բարձր արագությամբ և ավելի լուռ լինի՝ համանման օդանավերի համեմատ։

 

X-Plane-ը զինված է լինելու նեղ և երկար թևերով, էլեկտրական շարժիչներով, որպես էներգիա՝ ենթադրվում է օգտագործել կենսավառելիք:

 

X-Plane-ի ստեղծման մասին ՆԱՍԱ-ի ղեկավար Չարլզ Բոլդենը հայտարարել է Արլինգթոնում գտնվող Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում անցկացված հատուկ միջոցառման ժամանակ։

 

X-Plane-ի նախատիպերի առաջին թռիչքները պետք է սկսվեն մոտ 2020 թվականին: Ինքնաթիռի մշակումն իրականացվում է New Aviation Horizons ծրագրի շրջանակում։

 

ՆԱՍԱ-ն ու Lockheed Martin-ը գերձայնային ինքնաթիռ են ստեղծում, որը կաշխատի էլեկտրական շարժիչներով