Նոր Aston Martin DB11-ի լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը, որն ավելի շատ հայտնի է գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի համար բացառիկ փոխադրամիջոցներ ստեղծելով, պատրաստվում է իր հերթական նորույթը պաշտոնապես ներկայացնել Ժնևում այսօր մեկնարկած միջազգային ավտոսրահում:
Սակայն The New York Daily News-ը հայտնում է, որ նախքան պաշտոնական շնորհանդեսը DB11 մեքենայի լուսանկարները հայտնվել են համացանցում:
Դատելով ստորև հրապարակված կադրերից` նորույթն արտաքնապես շատ նման է Բոնդի մասին վերջին ֆիլմի համար ստեղծված DB10 մոդելին։
Մեքենայի տեխնիկական բնութագրի, գնի ու վաճառքի հանվելու ժամկետի մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել:













