Snapchat-ում օրական 8 մլրդ տեսանյութ է դիտվում

13:52 • 01.03.16

Հանրահայտ Snapchat հավելվածի միջոցով օգտատերերն ամեն օր դիտում են 8 մլրդ տեսանյութ: Այս մասին հայտնել է ընկերության գործադիր նախագահ Էվան Շպիգելը, ով, ի դեպ, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերի ցանկում է` ըստ Forbes-ի վարկածի:

 

Ինչպես նշում է Business Insider-ը, Շպիգելն ընդգծել է, որ այս ցուցանիշը 5 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Snapchat-ի գրանցած ցուցանիշից:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ տեսանյութերի դիտման ծավալով Snapchat-ը հավասարվել է աշխարհի խոշորագույն սոցկայքին` Facebook-ին, որը նոյեմբերին հայտնել էր տեսանյութերի ամենօրյա դիտումների քանակը 8 մլրդ-ի հասցնելու մասին:

 

Նշվում է, որ Snapchat-ն ունի օրական 100 մլն ակտիվ օգտատեր։

 

Snapchat-ում օրական 8 մլրդ տեսանյութ է դիտվում