Մինչ դուք հեծանիվ եք քշում, ձեր լվացքը լվացվում է. չինացիների ինքնատիպ գյուտը (լուսանկարներ)

13:55 • 02.03.16

Չինաստանի Դալյանի ազգային համալսարանի ուսանողները ստեղծել են հեղափոխական հեծանիվ, որի միջոցով կարելի է միաժամանակ և՛ մարզվել, և՛ լվացք անել:

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, ինքնատիպ գյուտը ստացել է Bike Wahing Machine կամ կրճատ B.W.M. անվանումը:

 

«Հեծանիվ վարելը շատ առողջարար զբաղմունք է, դե իսկ լվացք անելը` պարտականություն։ Ուստի` մենք որոշեցինք օգտակարը համատեղել անհրաժեշտի հետ ու ստեղծել այսպիսի սարք»,-նշել են գյուտի հեղինակները:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ստատիկ վիճակում գտնվող հեծանիվն ունի կեղտոտ հագուստը դնելու վայր: Երբ մարդը շարժում է հեծանվի ոտնակները, համապատասխան էներգիա է արտադրվում, ու լվացքի մեքենան գործի է դրվում:

 

Աղբյուրը նկատում է, որ B.W.M.-ն դեռևս կոնցեպտի տեսքով է, իսկ դրա զանգվածային արտադրության համար գումար ուսանողները ներկայում չունեն։

Bike Washing Machine

Bike Washing Machine

Bike Washing Machine

Bike Washing Machine

Մինչ դուք հեծանիվ եք քշում, ձեր լվացքը լվացվում է. չինացիների ինքնատիպ գյուտը (լուսանկարներ)