Բրազիլիայում ձերբակալել են Facebook-ի թոփ մենեջերին
Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Facebook-ի՝ Լատինական Ամերիկայի գծով փոխնախագահ, արգենտինացի Դիեգո Դզոդանին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրան մեղադրում են դատարանի որոշումները չկատարելու համար, քանի որ ընկերությունը հրաժարվել է ոստիկանությանը հասանելիություն տրամադրել իր տվյալներին՝ նարկոտրաֆիկի մասին հետաքննության գործի շրջանակում:
Facebook-ում նման քայլն անվանել են ծայրահեղ և անհամաչափ Դզոդանի արարքներին:
Բրազիլական ԶԼՄ-ների տվյալներով՝ իշխանություններին հարկավոր են եղել տվյալներ ոչ թե Facebook սոցիալական ցանցից, այլ դրան պատկանող WhatsApp մեսենջերից, որն իշխանությունների համաձայն՝ օգտագործվել է նարկոտրաֆիկի մասին տեղեկատվության փոխանակման համար:
Չորս ամիս առաջ դատարանը խնդրել է ընկերությանը բացահայտել WhatsApp-ի երկու օգտատերերի անունները: Facebook-ը հրաժարվել է, ինչը հանգեցրել է ամենօրյա տուգանքների:
«Facebook ընկերությունը միշտ եղել և մնում է բաց ցանկացած հարցերի համար, որոնք կարող են առաջանալ բրազիլական իշխանությունների մոտ»,- ասված է սոցիալական ցանցի ներկայացուցիչների հայտարարության մեջ:
Դեկտեմբերին Բրազիլիայի դատարանը դադարեցրել է WhatsApp-ի աշխատանքը 48 ժամով։










