Ժնևի ավտոսրահում ներկայացվել է Chevrolet Corvette Grand Sport սուպերքարը (լուսանկարներ)
Մարտի 1-ին Ժնևում մեկնարկել է միջազգային ավտոշոուն, որի շրջանակում տպավորիչ սուպերքարի տեսքով իր ուշագրավ նորույթն է ներկայացրել Chevrolet ընկերությունը:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, Corvette Z06 մոդելի հիման վրա ստեղծված մեքենան համալրված է 460 ձիաուժ հզորությամբ LT1 V-8 շարժիչով: Նորույթի տեխնիկական բնութագրի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Chevrolet Corvette Grand Sport մեքենան վաճառքի կհանվի կուպե և կաբրիոլետ տարբերակներով: Բացի այդ, մոդելներն աչքի կընկնեն գույների առատությամբ:













