Honda-ն Ժնևում ներկայացրել է Civic Hatchback կոնցեպտը (լուսանկարներ)
Հանրահայտ Honda մեքենաշինական ընկերությունը Ժնևում մեկնարկած միջազգային ավտոսրահի շրջանակում ներկայացրել է Civic Hatchback կոնցեպտը, որը պատրաստված է «սեդան-կուպե» ձևաչափով։
Ինչպես նշում է The New York Daily News-ը, այս կոնցեպտի գլխավոր առավելությունն այն է, որ փոխադրամիջոցը բավական մատչելի է, սակայն, միևնույն ժամանակ, շատ «թանկ» տեսք ունի։
Հայտնի է, որ մեքենան վաճառքում կհայտնվի կա՛մ տարեվերջին, կա՛մ 2017թ. սկզբին: Այն կարտադրվի 1.5 լ և 2 լ աշխատանքային ծավալով տարբերակներով։










