Խաղաղության նոբելյան մրցանակի են ներկայացվել ռեկորդային թվով թեկնածուներ

13:36 • 02.03.16

2016 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի են ներկայացվել ռեկորդային թվով թեկնածուներ։ Այդ մասին հայտնի է դառնում Նոբելյան հանձնաժողովի կայքից։

 

Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը ստացել է 376 դիմում։ Մրցանակի թեկնածուների թվում է 228 մարդ և 148 կազմակերպություն։

 

Նախորդ ռեկորդը սահմանվել է 2014 թվականին։ Այդ ժամանակ Խաղաղության նոբելյան մրցանակի է ներկայացվել 278 թեկնածու։

 

2016 թվականի փետրվարին հաղորդվել է, որ Խաղաղության նոբելյան մրցանակի են հավակնում ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, Կոլումբիայի իշխանությունները, ինչպես նաև Հունաստանի բնակիչները՝ սիրիացի փախստականներին տրամադրած օգնության համար։

 

Խաղաղության նոբելյան մրցանակի են ներկայացվել ռեկորդային թվով թեկնածուներ