ՄՏԿ-ի անձնակազմը բարեհաջող վերադարձել է Երկիր (տեսանյութ)
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմը «Союз ТМА-18М» տիեզերանավի միջոցով բարեհաջող վերադարձել է Երկիր` վայրէջք կատարելով Ղազախստանում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Երկիր են վերադարձել ՄՏԿ-ի 46-րդ գիտարշավի մասնակիցներ Սերգեյ Վոլկովը, Միխայիլ Կորնիենկոն, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Քելին: Նշվում է, որ Քելին ու Կորնիենկոն տիեզերքում են անցկացրել 340 օր, մինչդեռ Վոլկովը` 180:
Ներկայում ՄՏԿ-ում մնացել են ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Տիմոտի Կոպրան, բրիտանացի Թիմ Փիքն ու ռուս Յուրի Մալենչենկոն: Իսկ մարտի 19-ին դեպի ՄՏԿ կուղևորվեն տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինը, Օլեգ Սկրիպոչկան և Ջեֆրի Ուիլյամսը:










