Microsoft-ը Xbox-ի ու անձնական համակարգչի հիբրիդ կստեղծի
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է միավորել Xbox One խաղային կցորդն ու անձնական համակարգիչը` ստեղծելով այս 2 պլատֆորմների յուրատեսակ հարթակ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Սան Ֆրանցիսկոյում կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ այս մասին ասել է Xbox-ի արտադրական ճյուղի ղեկավար Ֆիլ Սփենսերը: Նա մանրամասնել է, որ հիբրիդային պլատֆորմը կկոչվի Universal Windows Platform:
«Այն իրենից կներկայացնի բացառիկ խաղային «էկոհամակարգ» Xbox-ի և, ընդհանուր առմամբ, ողջ Universal Windows Applications-ի համար»,-ասել է Սփենսերը:










