Էլեկտրոնային սիգարետների սիրահարներին անպտղություն է սպառնում. գիտնականներ

23:42 • 03.03.16

Էլեկտրոնային սիգարետներն ավելի վտանգավոր են, քան համարվում էր նախկինում, ահազանգում է Daily Mail-ը:

 

Ըստ նոր հետազոտության՝ նման սարքերը միլիոն անգամ ավելի վտանգավոր նյութեր են պարունակում, քան աղտոտված օդը մեգապոլիսներում: Պարունակվող թույների մի մասը բացասական ազդեցություն է ունենում պտղաբերության, պտղի զարգացման և վահանաձև գեղձի աշխատանքի վրա:


Համապատասխան եզրակացության են եկել Հոնկոնգի Բապտիստական համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրել են վերջին շրջանում նորաձև 13 ծխասարքեր: Գիտական զեկույցի հրապարակումից հետո Հոնկոնգի առողջապահության ոլորտի մասնագետները իշխանություններին կոչ են արել ամբողջովին արգելել էլեկտրոնային սիգարետները:


 

Էլեկտրոնային սիգարետների սիրահարներին անպտղություն է սպառնում. գիտնականներ