Apple-ը նոր էջ է գրանցել Twitter-ում
Twitter սոցիալական ցանցը գործում է արդեն մեկ տասնամյակ, սակայն Apple-ը նոր է միայն որոշել իր ծառայություններն ու աջակցությունը գնորդներին հասանելի դարձնել սոցցանցի միջոցով:
Business insider-ի փոխանցմամբ` այժմ Twitter-ում կարելի է հետևել @AppleSupport էջին ամերիկյան տեխնոլոգիական ընկերության արտադրանքների և ծառայությունների մասին ավելին իմանալու համար:
Այսօր բացված նոր էջի միջոցով Apple-ը այսուհետ կպատասխանի նաև սպառողների հարցերին:










