Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները Լոռու մարզում

15:53 • 03.03.16

 

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ.-ի փետրվար ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքներն Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:   
 

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. մայիսի 16-ը, նշված համայնքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:      

 

«Beeline-ն աշխատում է որակյալ և մատչելի կապ ապահովել իր հաճախորդների համար` միաժամանակ շարունակելով ցանցի արդիականացման աշխատանքները երկրի ողջ տարածքում: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով բնակավայրերում ֆիքսված կապի մեր ծառայությունները հասանելի են դառնում նոր որակով, և ավելի մեծ թվով բաժանորդներ հնարավորություն են ստանում օգտվելու Beeline լայնաշերտ ինտերնետից: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Վանաձոր քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու էլ ավելի որակյալ մեր ծառայություններից», -  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     
 

Նշենք, որ 2015 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 9 բնակավայրի հեռախոսային ցանց և մոնտաժել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների 2684 նոր պորտ 12 բնակավայրերում:

 

Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի արդիականացման աշխատանքները Լոռու մարզում