Ժնևում ներկայացվել է McLaren 570 GT սուպերքարը (լուսանկարներ)
Շվեյցարական Ժնև քաղաքում մարտի մեկին մեկնարկած միջազգային ավոշոուի շրջանակում պաշտոնապես ներկայացվել են բազում նորույթներ, որոնց շարքում ամենատպավորիչներից մեկը McLaren 570GT սուպերքարն է:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, ի տարբերություն այլ սուպերքարերի` այս մեկն ավելի շատ է նախատեսված ամենօրյա օգտագործման համար:
Մեքենայի գինը 200.000 դոլար է: Այն 562 ձիաուժ հզորությամբ V-8 շարժիչի միջոցով 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.4 վայրկյանում, իսկ զարգացրած առավելագույն արագությունը 328 կմ/ժ է:










