Ժնևում ներկայացվել է Volvo V90 մոդելը (լուսանկարներ)
Շվեյցարական Ժնևում մարտի 1-ին մեկնարկած միջազգային ավտոշոուի շրջանակում հանդիսավոր կերպով ներկայացվել է Volvo ընկերության V90 մեքենան:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, նորույթն անթերի է թե՛ ներսից, թե՛ դրսից։
Մեքենան համալրված է T8 Twin Engine էլեկտրական շարժիչով, որը մեկ լիցքավորմամբ հաղթահարում է մոտ 60 կմ տարածություն: Աղբյուրը մանրամասնում է, որ այս շարժիչն ունի 410 ձիաուժ հզորություն։










