Ֆրանսիացիները 4 օրում հավաքվող տուն են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիական Multipod Studio ճարտարապետական ընկերությունը հանդես է եկել սեփական տան հեղափոխական օրինակով, որը հնարավորություն է տալիս գեղեցիկ, հարմարավետ տուն հավաքել ընդամենը 4 օրում` օգտագործելով միայն պտուտակահան:
Ինչպես նշում է Oddity Central-ը, ուշագրավ նորույթը ստացել է PopUp House անվանումը: Տունն իրենից ներկայացնում է առանձին-առանձին պատրաստի հատվածներ, որոնք պետք է իրար ամրացնել` Lego-ի խորանարդիկների օրինակով:
Մասնագետները նշել են, որ այս տունը հիմնականում նախատեսված է ընտանիքով ապրելու համար: Այն ունի հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ, 2 լոգասենյակ, աշխատասենյակ, բաց պատշգամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ PopUp House կարելի է պատվիրել համացանցի միջոցով` յուրաքանչյուր քմ-ի դիմաց վճարելով 1.200-1.900 դոլար: Գումարը կախված է պատվիրատուի նախընտրած հումքի որակից:
















