Սիլիկոնյան հովտի փողոցներում կարգուկանոնը պահպանում են ռոբոտ «ոստիկանները» (տեսանյութ)

16:51 • 03.03.16

Հանրահայտ Սիլիկոնյան հովտի (գտնվում է ԱՄՆ-ում և համարվում աշխարհի խոշորագույն բարձրտեխնոլոգիական կորպորացիաների «տունը») փողոցներում հայտնվել են «խելացի» ռոբոտներ, որոնք մասամբ կատարում են ավտանգության աշխատակիցների ու ոստիկանների աշխատանք:

 

Ինչպես նշում է The Business Insider-ը, K5 հակիրճ անվանումը ստացած ռոբոտն առանց հեռակառավարման վահանակի կարողանում է շրջել փողոցներով, գրանցել անհրաժեշտ տվյալներն ու այնուհետ դրանք ուղարկել համապատասխան մարմիններին:

 

K5-ը ստեղծվել է Knightscope ընկերության կողմից: Դրա ներկայացուցիչների խոսքերով՝ այս ռոբոտների շնորհիվ հանցագործությունների թիվը կարող է կրճատվել 50 տոկոսով: Այն եռաչափ ձևաչափով ուսումնասիրում է տեղանքը, օժտված է դիմաճանաչողական գործառույթով, ինչպես նաև կարող է զգալ վտանգավոր պայթուցիկ նյութերի առկայությունը։ Հանցավոր ակտիվություն նկատելու դեպքում այն անմիջապես ահազանգում է համապատասխան մարմիններին:

 

Այս ռոբոտը կարող է արդյունավետ լինել մեքենաների առևանգման, կողպեքի ապօրինի բացման, ֆիզիկական անձանց վրա հարձակման դեպքերում: Աղբյուրը մանրամասնում է, որ K5-ի վարձակալության 1 ժամն արժե 6.25 դոլար։

 


 

 

These real-life robocops are patrolling the streets of Silicon Valley.

Posted by Tech Insider on Wednesday, 2 March 2016

 

Սիլիկոնյան հովտի փողոցներում կարգուկանոնը պահպանում են ռոբոտ «ոստիկանները» (տեսանյութ)