Ինչ կլինի նոր Samsung Galaxy S7-ի հետ, եթե դրան հարվածեն 1 կիլոգրամանոց մուրճով (տեսանյութ)

12:48 • 03.03.16
Ինչ կլինի նոր Samsung Galaxy S7-ի հետ, եթե դրան հարվածեն 1 կիլոգրամանոց մուրճով (տեսանյութ)

Վերջերս հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը Բարսելոնայում ընթացող Mobile World Congress միջոցառման շրջանակում ներկայացրեց իր նոր՝ Galaxy S7 սմարթֆոնը, որն արդեն մասնագետների կողմից ակտիվ փորձարկման փուլում է:

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, համացանցում հայտնվել է ուշագրավ տեսանյութ, որտեղ նոր սմարթֆոնը դանակի ու 1 կգ քաշ ունեցող մուրճի փորձությանն է ենթարկվում:

 

Դատելով տեսանյութից՝ հեռախոսը բավական որակյալ է ու դիմացկուն միջին ծանրության հարվածների նկատմամբ: Սակայն ուժգին հարվածի դեպքում այն ջարդուփշուր է լինում։