Apollo ընկերությունը Ժնևում ներկայացրել է 1000 ձիաուժ հզորությամբ Arrow սուպերքարը (լուսանկարներ)

00:21 • 04.03.16

Apollo Automobil GmbH  ընկերությունը, որը սպորտային մեքենաներ արտադրող Gumpert գերմանական ընկերության իրավահաջորդն է, ներկայացրել է Arrow («աղեղ») նոր մոդելը: 1000 ձիաուժ հզորությամբ կուպեի պրեմիերան կայացել է Ժնևի ավտոսրահում: 

 

Ինչպես հաղորդում  է Motor.ru-ն` մեքենան կշռում է 1300 կգ: Apollo Arrow մոդելն ստացել է ածխածնից պատրաստված թափք և «ճայի թևեր» տիպի դռներ:


Սուպերքարը  զինվել է 4 լիտր ծավալով, 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որը 1000 ձիաուժ հզորություն է զարգացնում և աշխատում է 7 աստիճան հաջորդական փոխանցման տուփի հետ համատեղ:


Apollo Arrow մոդելը կարող է 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 2.9 վայրկյանում: Կուպեի առավելագույն արագությունը կազմում է 360 կմ/ժամ:


Ընկերությունից հայտնել են, որ մեքենան նախատեսված է ինչպես մրցարշավային, այնպես էլ ճանապարհային օգտագործման համար:

 

 

Apollo ընկերությունը Ժնևում ներկայացրել է 1000 ձիաուժ հզորությամբ Arrow սուպերքարը (լուսանկարներ)