Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի «Աքիլլեսյան գարշապարը»

21:19 • 04.03.16

Գիտնականները կարծում  են, որ իմունային համակարգը «ղեկավարող» եղանակ են գտել, որը կօգնի սպանել քաղցկեղային բջիջները:

 

Ինչպես ներկայացնում է BBC-ն` Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները եղանակ են  մշակել, որի օգնությամբ կարելի է հայտնաբերել ուռուցքի ներսում առկա եզակի գծանշումները, այսպես կոչված` քաղցկեղի «Աքիլլեսյան գարշապարը», ինչը թույլ կտա օրգանիզմին կենտրոնանալ հիվանդության թիրախային բուժման վրա:


Science journal-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ անհատականացված մեթոդը բավականին թանկարժեք կլինի, և այն դեռևս չի փորձարկվել հիվանդների վրա:


Փորձագետների խոսքով` այս մեթոդը խելքին մոտ է, սակայն  իրականում կարող է բավականին բարդ լինել:


Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը հիմք կծառայի  նոր բուժումներ գտնելու համար և կփորձարկեն այն առաջիկա 2 տարում:


Գիտնականները կարծում են, որ ուսումնասիրելով ԴՆԹ-ն հնարավոր է նախապես բուժում մշակել ցանկացած անհատի համար` զարգացնելով օրգանիզմի ինքնապաշտպանական գործառույթը:


 

Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի «Աքիլլեսյան գարշապարը»