Ամերիկուհի ֆուտբոլիստն իր ուղեղը կտակել է հետազոտողներին

02:46 • 04.03.16

Ամերիկուհի ֆուտբոլիստ, աշխարհի և Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն Բրենդի Չեստեյնը կտակի մեջ գրել է, որ իր ուղեղը կարող է օգտագործվել հետազոտությունների համար:

 

Ինչպես հայտնում է New York Times-ը` կտակի համաձայն` մարզուհու մահից հետո նրա օրգանը կփոխանցվի Բոստոնյան համալսարան, որտեղ կուսումնասիրեն գնդակով կանոնավոր հարվածների հետևանքները և այդ հետազոտության օգնությամբ կսկսեն գլխուղեղի  վնասվածքի ախտորոշման և բուժման եղանակներ փնտրել:


Ամերիկուհին նշել է, որ ցանկանում է որևէ բան անել կանանց համար ֆուտբոլում: Ներկայում գիտնականները չեն կարողանում պարզել, թե արդյոք ֆուտբոլիստների մոտ  գենդերային նախահակվածություն կա ուղեղի այս կամ այն հիվանդությունների նկատմամբ, թե` ոչ:
 

Ամերիկուհի ֆուտբոլիստն իր ուղեղը կտակել է հետազոտողներին