Դրամի շորթում՝ Բելառուսի ԿաԳեԲե-ի անունից. նոր վիրուս՝ համացանցում
Համացանցում նոր վիրուս է հայտնվել, որը փող է շորթում Բելառուսի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի՝ ԿաԳեԲե-ի անունից:
«Լենտա»-ն հայտնում է, որ վնասաբեր ծրագիրը արգելափակում է օգտատիրոջ համակարգիչը և փոխադրում այլ կայք: Վերջինիս տիրույթում օգտատիրոջից պահանջում են 12 ժամվա ընթացքում 500 բելառուսական ռուբլի վճարել՝ որպես տուգանք՝ իբրև թե պոռնո նայելու համար:
Հետաքրքրական է, որ դրամ շորթող կայքի էջում տեղադրված է նաև Բելառուսի ԿաԳեԲե-ի ապրանքանշանը:
Փետրվարին էլ տարածված էր համանման վիրուս, որի հեղինակները ՆԳՆ-ի անունից էին պահանջում տուգանք վճարել՝ պոռնոկայքեր այցելելու համար: Այն դեպքում,երբ բելառուսական օրենսդրությամբ պոռնոկայքեր այցելելը պատժելի արարք չէ:










