Տրանսֆորմեր-մեքենան իրականություն է. KIA-ի մեքենան վերածվում է հսկայական «ավտոբոտի» (տեսանյութ)
Հարավկորեական KIA Motors մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր ամենատպավորիչ մոդելներից մեկը, որը դուր կգա հատկապես «Տրանսֆորմերներ» ֆանտաստիկ ժանրի ֆիլմի երկրպագուներին:
Ինչպես նշում է tformers.com կայքը, ստորև ներկայացված տեսանյութում երևում է՝ ինչպես է սպիտակ արտաճանապարհային մեքենան հաշված վայրկյանների ընթացքում վերածվում հսկայական «ավտոբոտի»։
Աղբյուրը մանրամասնում է, որ Kia Transformers Edition-ը ներկայացվել է կոնցեպտի տեսքով:










