Ֆինլանդիայում հնարավոր է դարձել հանցագործություն պատվիրել ինտերնետով
Ֆինլանդիայում հնարավոր է դարձել հանցագործություն պատվիրել համացանցով, այսպես կոչված, անանուն ցանցերում:
«Գազետա»-ն հայտնում է, որ երևույթի մասին ահազանգել են Ֆինլանդիայի իրավապահները:
Դատախազ Մատի Նիսինենը հայտնել է, որ կարելի է, օրինակ, փողի լվացման կամ վնասաբեր ծրագրերի ծառայություններ պատվիրել, պայմանավորվել թմրանյութերի ձեռքբերման և անգամ սպանության հարցերով:
«Պատվերի» դիմաց վճարումները հաճախ ընդունվում են վիրտուալ արժույթի տեսքով:










