Ֆրանսիացիները 470 ձիաուժ հզորությամբ մոտոցիկլ են հավաքել Maserati-ի շարժիչի վրա (լուսանկարներ)

00:11 • 04.03.16

Lazareth  ֆրանսիական ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է LM847 քառանիվ մոտոցիկլը, որը կառուցել են Maserati-ի 4.7 լիտր ծավալով  V8 շարժիչի շուրջ: Սա ֆրանսիական ապրանքանիշի համար առաջին նմանատիպ նախագիծը չէ:

 

Ինչպես գրում է Motor.ru-ն` նախկինում ևս ընկերությունը հզոր մեքենաների շարժիչներով մոտոցիկլետ է թողարկել: LM847 մոդելի երկարությունը կազմում է 2.6 մետր, լայնություն 0.9 մետր, բարձրությունը` 1 մետր:  Այն կշռում է 400 կգ:


LM847-ի շարժիչի հզորությունը կազմում է 470 ձիաուժ: Դիմային հատվածում մոտոցիկլը համալրված է Nissin-ի  6 մխոցային արգելակման մեխանիզմներով:
 

Ֆրանսիացիները 470 ձիաուժ հզորությամբ մոտոցիկլ են հավաքել Maserati-ի շարժիչի վրա (լուսանկարներ)