Ժնևում ներկայացվել է «անհավանական» Pininfarina ջրածնային սպորտային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)

01:48 • 04.03.16

Pininfarina  թափքաշինական ատելիեն Ժնևի միջազգային  ավտոսրահում  ներկայացել է H2 Speed  մոդելի նախատիպը, որի մասին իտալական ընկերությունը  մեկ ամիս առաջ հայտարարել էր որպես «անհավանական կոնցեպտային մեքենա»:

 

Motor.ru-ի հաղորդմամբ` մեքենան համալրվել է էլեկտրական ուժային համակարգով: H2 Speed-ի ուժային համակարգը պատրաստել է ֆրանս-շվեյցարական GreenGT ընկերությունը: Ուժային համակարգի կազմում ընդգրկվել են 2 էլեկտրաշարժիչ, ինչպես նաև 700 վառելիքային տարրերի համալիր, որոնց ընդհանուր հզորությունը կազմում 500 ձիաուժ:


Կուպեի երկարությունը կազմում է 4.7 մետր, բարձրությունը` 1.087 մետր, լայնություն` 2 մետր: 1420 կգ կշռող սպորտային մեքենային   100 կմ/ժամ արագությունը հավաքում է 3.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժամ:

Ժնևում ներկայացվել է «անհավանական» Pininfarina ջրածնային սպորտային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)