Գիտնականներն ապացուցել են, որ ծովը երջանկացնում է մարդկանց

01:18 • 04.03.16

Իտալացի գիտնականները 10 տարվա ընթացքում ուսումնասիրել են ծովի ազդեցությունը մարդու զգացմունքների վրա և պարզել են, որ այն նպաստում է երջանկության հորմոնի մակարդակի բարձրացմանը:

 

AdMe.ru-ն ներկայացրել է Ուելես Նիկոլսայի «Կապույտ միտք» գրքում տեղ գտած մեկնաբանություններն այն մասին, թե ինչու է ծովն ավելի երջանիկ դարձնում մեզ:


1. Կապույտ գույնը հանգստության զգացողություն է ստեղծում, դանդաղեցնում է սրտխփոցն ու իջեցնում արյան բարձր ճնշումը:


2. Ծովափին երկար գտնվելու պարագայում թեթևանում է ենթագիտակցությունը, որի համար անհրաժեշտ է միայն նայել ծովային բնապատկերին:


3. Ջուրը թարմացնում է գերհոգնած ուղեղը:


4. Ջրի հետ շփումը հաճույք է պատճառում, քանի որ մարդիկ ջրին հպվելով ավելի հանգիստ են իրենց զգում:


5. Ջուրը մարդու ապրելու  բնական միջավայրի մի մասն է կազմում:

 

 

Գիտնականներն ապացուցել են, որ ծովը երջանկացնում է մարդկանց