ԱՄՆ-ում 17 խոշոր տեխնոլոգիական ընկերություններ կաջակցեն Apple-ին իշխանությունների հետ դատական վեճում

09:53 • 04.03.16

Մի շարք տեխնոլոգիական և ցանցային ընկերություններ դատարան կդիմեն միասնական իրավական փաստաթղթով` ի պաշտպանություն Apple ընկերության:

 

Փաստաթուղթը ստորագրել են, մասնավորապես, Google, Facebook, Microsoft, Twitter, Ebay, Linkedin և այլ ընկերություններ, գրում է Лента-ն:

 

Ընկերությունները մտադիր են բողոքարկել հետաքննության համար անհրաժեշտ դատական պահանջների պարտադիր կատարման մասին 1789թ. օրենքի դրույթը։ Այդ օրենքն ընդունվել է նախքան «լամպի հայտնագործումը», և «դատարանը շատ է առաջ գնում, երբ խոսում է այն կիրառելու հնարավորության մասին» ներկայիս պայմաններում:

 

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի դատարանը վճռել է, որ Apple ընկերությունը պետք է օգնի Հետաքննությունների դաշնային բյուրոյին կոտրել Սան Բերնարդինոյի երկու ահաբեկիչներից մեկի iPhone-ը։ Apple-ը հայտարարել է, որ կհակառակվի որոշմանը։
 

ԱՄՆ-ում 17 խոշոր տեխնոլոգիական ընկերություններ կաջակցեն Apple-ին իշխանությունների հետ դատական վեճում