Hubble աստղադիտակը հայտնաբերել է բոլոր նոր գալակտիկաներից ամենահեռավորը
Hubble տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է ներկա պահին հայտնի ամենամեծ գալակտիկայի գտնվելու վայրը, որն ստացել է GN-z11 համարը:
Ինչպես գրում է BBC-ն` գալակտիկան գտնվում է Երկիր մոլորակից այնպիսի հեռավորության վրա, որ նրա աստղերի աղոտ լույսը մեզ է հասնում 13.4 մլրդ լուսային տարի անց:
Այլ կերպ ասած` Hubble-ն այդ գալակտիկան տեսնում է այնպիսին, ինչպիսին այն եղել է Մեծ պայթյունից 400 մլն տարի անց: Աստղագետները համոզված են իրենց չափումների ճշգրտության հարցում, քանի որ ուսումնասիրեն են այդ գալակտիկայից արտազատվող լուսային ալիքների տվյալները:










