Toyota-ն էլեկտրական շարժիչով աշխատող փայտե մեքենա է ներկայացրել
Toyota ընկերությունը ներկայացրել է Setsuna կոնցեպտային մեքենան, որի շասսիի և թափքի հիմնական տարրերը պատրաստված են փայտից:
Motor.ru-ի փոխանցմամբ` նորույթի հանրային պրեմիերան կկայանա ապրիլին` Միլանում անցկացվելիք դիզայնի շաբաթվա շրջանակում: Նորույթի անվանումը ճապոներենից թարգմանվում է որպես «ակնթարթ»:
Toyota Setsuna մոդելի երկարությունը 3.03 մետր է, լայնությունը` 1.48 մետր, իսկ բարձրությունը` 0.97 մետր: Ռոդսթերն աշխատում է էլեկտրական շարժիչով, որի մասին մանրամասնություններ դեռևս չեն հաղորդվում:
Մեքենան կառուցվել է իտալական Riva Aquarama մոտորանավակների ոճով: Մեքենայի շրջանակները պատրաստված են կեչու փայտից, թափքի վահանակները` ճապոնական մայրու փայտից, ղեկանիվը` նոճուց:










