Սպիտակ թթի օգտակարությունն ու բուժական հատկանիշները

22:42 • 05.03.16

Healthy food star-ն անդրադարձել է սպիտակ թթի օգտակարությանը` ընդգծելով այս մրգի բուժական նշանակությունը:

 

Բացի նրանից, որ թութը սնունդ է հանդիսանում շերամ որդի համար, այն նաև մեծ կիրառություն ունի բժշկագիտության մեջ, հիմնականում միջին ասիական երկրներում: Այն օգնում է պայքարել մի շարք հիվանդությունների դեմ, ինչպիսիք են սրտի հիվանդությունները և անգամ ուռուցքները:


Սպիտակ թութը պարունակում է օրգանական թթուներով, վիտամին C-ով, կարոտինով, սպիտակուցներով և մանրաթելով: Այս ակտիվ նյութերն օգտակար են նշագեղձերի բորբոքման, հազի, ջերմության, փորլուծության, գլխացավի ժամանակ:


Այն հարուստ է նաև հակաօքսիդանտներով և թթի կանոնավոր օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել խոլեստերինի պարունակությունն արյան մեջ և պայքարել սրտի հիվանդությունների դեմ:

 

 

Սպիտակ թթի օգտակարությունն ու բուժական հատկանիշները