Ծովի ռեկորդային խորություններում ութոտնուկի նոր տեսակ է հայտնաբերվել (տեսանյութ)
Գիտնականները նոր ծովային կենդանի են հայտնաբերել, որը, հավանաբար, ութոտնուկի նոր տեսակ է, որ բնակվում է մոտ 4.2 կմ ռեկորդային խորություններում:
Ինչպես հայտնում է Mashable-ը, ութոտնուկին հայտնաբերել է ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) ծովային ռոբոտը:
Վարչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ծովային արարածը մինչ օրս չուսումնասիրված և գիտությանն անհայտ տեսակ է:
Փոքրիկ ութոտնուկին ֆիքսել է ծովային ռոբոտ-սարքին ամրացված տեսախցիկը, որն իջեցվել է 4 կմ-ից ավել խորություններում:










