Google-ը 1 մլն դոլար կտրամադրի Զիկա վիրուսի դեմ պայքարի համար

23:19 • 06.03.16

Google ամերիկյան ընկերությունը  $1 մլն կնվիրաբերի Զիկայի վարակի դեմ պայքարին:

«Գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան գրառում է հայտնվել կազմակերպության պաշտոնական բլոգում:  Նշված գումարը մասնավորապես կհղվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ՄԱԿ-ի Մանկական ֆոնդին և այլ կազմակերպությունների: Նպատակը Զիկայի դեմ պատվաստանյութի ստեղծման խթանումն է:

Ընկերության մասնագետները կներգրավվեն նաև տեղեկատվական-վերլուծական հարթակի ստեղծմանը, որը կօգտագործվի վարակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվության պահպանման համար:

 

Google-ը 1 մլն դոլար կտրամադրի Զիկա վիրուսի դեմ պայքարի համար