Brabus-ը թյունինգի է ենթարկել Tesla Model S էլեկտրական մոդելը (լուսանկարներ)
Գերմանական Brabus թյունինգային ընկերությունը ներկայացրել է իր վերաձևավորած Tesla Model S էլեկտրական մեքենան:
Ինչպես գրում է Tech Insider-ը, փոփոխության չեն ենթարկվել մեքենայի շարժիչային համակարգն ու հզորությունը, սակայն Brabus-ի շնորհիվ Tesla-ի հայտնի մոդելը առավել ագրեսիվ և խելահեղ տեսք է ստացել:
Brabus Model S-ի առավել ագրեսիվ տեսքը ապահովում են դիզայնում տեղ գտած հավելյալ ածխածնային մանրաթելերը:
Մեքենայի սրահը կարող է հարմարեցվել պատվիրողի նախասիրություններին համապատասխան: Brabus Model S հեռախոսի լիցքավորիչ սարքեր ունի, ինչպես նաև բաժակի կամ շշի համար նախատեսված տեղ, որը կտաքացնի կամ կսառեցնի խմիչքը:
Էլեկտրական մոդելի գինը կախված է պատվերի առանձնահատկություններից:
















