SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը անհաջող վայրէջք է կատարել օվկիանոսում

02:43 • 06.03.16

SpaceX ընկերության Falcon 9  հրթիռը ուղեծիր է հասցրել  SES-9 կապի արբանյակը, սակայն չի կարողացել հաջող վայրէջք կատարել օվկիանոսում տեղադրված հարթակի վրա, որի հետևանքով հարթակը կործանվել է:


Ինչպես հաղորդում է РБК-ն, վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, SpaceX-ում չէին սպասում, որ վայրէջքը հաջող կանցնի բարձր ուղեծրի պատճառով:


SpaceX ընկերության ղեկավար Էլոն Մասկը Twitter-ում տեղեկացրել է, որ հրթիռը բարդ վայրէջք է կատարել` ընդգծելով, որ իրենք հույս չունեին, որ վայրէջքն ընդհանրապես կստացվի:



Այս գիշեր SpaceX-ը հինգերորդ փորձից արձակել է Falcon 9 հրթիռը Ֆլորիդայի տիեզերակայանից: Հրթիռը ուղեծիր է հասցրել SES-9 արբանյակը:

 

 

SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը անհաջող վայրէջք է կատարել օվկիանոսում