Գիտնականները ասել են՝ մարմնում որտեղ են կուտակվում մարդու առողջության համար վտանգավոր նյութերը
Մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերը կուտակվում են նրա մազերի և եղունգների մեջ:
«Գազետա»-ն հայտնում է, որ նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի գիտնականները: Պլաստմասսայում, փայտանյութում, տեքստիլ արտադրանքում առկա հակահրդեհային քիմիական նյութերը կարող են մասնավորապես նեյրոնային խանգարումներ, ճարպակալում առաջացնել, ինչպես նաև՝ թունային ազդեցություն ունենալ մարդու վերարտադրողականության ֆունկցիայի վրա:
Ամերիկացի գիտնականները հետազոտության շրջանակներում ուսումնասիրել են հիսուն ուսանողների մազերի և եղունգների նմուշներ: Կանանց դեպքում քիմիական նյութերի կուտակումը ավելի մեծ է եղել, ինչը հնարավոր է՝ կապված է եղունգների լաքի օգտագործման հետ:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ հակահրդեհային քիմիական նյութեր կան աշխարհի բոլոր ծառերում, նույնիսկ այնպիսի հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Նեպալը, Թասմանիան, այլն:










