Google-ն արտոնագրել է սարք, որը կարող է սովորական թղթից գիրքն ինտերակտիվ դարձնել
Ամերիկյան Google ընկերությունն արտոնագրել է սարք, որը կարող է սովորական թղթից գիրքն ինտերակտիվ դարձնել, գրում է korrespondent.net-ը։
Նման տեխնոլոգիաները բոլորովին նոր չեն շուկայում, սակայն նախկինում «կենդանի» գիրք ստեղծելու համար պետք էր ինչ-որ մի սարք, որը կօգներ ստեղծել ծավալային պատկեր, ձայն և եռաչափ անիմացիա:
Նոր տեխնոլոգիան, որն արտաքինից համբուրգեր է հիշեցնում, դրվում է սովորական գրքի էջերի մեջ և ընթացքում «կենդանացնում» է այն: Սարքն այլևս կարիք չի ունենում լրացուցիչ սարքերի:
Հայտնի է, որ նման տեխնոլոգիա արդեն արտոնագրել է Microsoft կորպորացիան: Սակայն այդ դեպքում խոսքը տեքստի ձայնային գործառույթի առկայությամբ, ինչպես նաև ինտերակտիվ նկարներով էլեկտրոնային գրքի մասին է: Նման e-book-ը կարող է երեխաներին քնելուց առաջ գիրք կարդալ, և բառերն ընթերցելուց հետո, դրանք կենդանացնել անիմացված նկարների տեսքով։










