Էկվադորում ժայթքել է Տունգուրահուա հրաբուխը (լուսանկարներ)
Էկվադորում ժայթքել է Տունգուրահուա հրաբուխը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է՝ «կրակի կոկորդ»: Հայտնի է, որ 5.023 մ բարձրության վրա գտնվող հրաբուխն ակտիվ է 1999թ. ի վեր:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, հրաբուխն արտանետում է մեծ քանակությամբ մոխիր ու շիկացած լավա, որը դեռևս վտանգ չի ներկայացնում մոտակայքում գտնվող բնակավայրերի համար: Հայտնի է, որ տեղի զբոսաշրջային կենտրոնի բոլոր բնակիչները տարհանվել են:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ, Էկվադորի տարածքում կա 84 հրաբուխ, ակտիվ են 24-ը։














