ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը կրկնակի հայց է ներկայացրել է Apple-ի դեմ
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը կրկնակի հայց է ներկայացրել Apple-ի դեմ` մի սարքավորման կոտրման վերաբերյալ, որը պատկանել է թմրանյութերի անօրինական շրջանառության համար մեղադրվող Ջան Ֆենին, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Նյու Յորքում դատավոր Ջեյմս Օրենսթայնը որոշում է կայացրել, համաձայն որի՝ ԱՄՆ-ի իշխանությունները, ըստ օրենքի, չեն կարող պարտավորեցնել Apple-ին կոտրել iPhone սմարթֆոնը, որը պատկանում է Ջան Ֆենին, և ներկայացնել սարքավորման մեջ պահվող տվյալները: Օրենսթայնի խոսքով` նախարարության պահանջը «խախտում է սահմանադրության հիմնարար սկզբունքները»:
Այդ սմարթֆոնի օգնությամբ իշխանությունները հույս են ունեցել բացահայտել թմրանյութերի տարածմամբ զբաղվող համակարգի այլ մասնակիցներին:
Գործընթացն անցկացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության` Apple-ի դեմ ներկայացված աղմկահարույց հայցի ֆոնին: Նախարարությունը պահանջում է կոտրել սմարթֆոնը, որը պատկանել է Սան Բերնարդինոյում իրականացված ահաբեկչության հեղինակներից մեկին` Սայեդ Ֆարուքին:










