BMW-ն իր 100-ամյակի առթիվ նոր կոնցեպտ է ներկայացրել (տեսանյութ)

16:18 • 08.03.16

Գերմանական հեղինակավոր BMW մեքենաշինական ընկերությունը, որն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը, «կլոր» տարեդարձի կապակցությամբ ներկայացրել է նոր կոնցեպտ:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, BMW Vision Next 100 անվանումը ստացած տպավորիչ նորույթը BMW-ի` ապագայի մեքենաշինության տեսլականն է։

 

Այն համալրված է այնպիսի նորարարական լուծումներով, որոնց շնորհիվ մոդելը հատուկ զգայակների միջոցով «տեղեկանում» է ճանապարհին առկա խոչընդոտների ու պոտենցիալ վտանգների մասին:

 

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հարալդ Քրյուգերը նշել է, որ այս կոնցեպտի սերիական արտադրության համար 2 կամ 3 տասնամյակ կպահանջվի։

 

BMW-ն իր 100-ամյակի առթիվ նոր կոնցեպտ է ներկայացրել (տեսանյութ)